19 հունվարի 2012 - 15:18 AMT
Նյու Յորքում տեղի է ունենալու հայ գրատպության 500-ամյակին նվիրված միջոցառում

Հունվարի 24-ին Նյու Յորքի հայկական եկեղեցու թեմական կենտրոնում տեղի է ունենալու հայ գրատպության 500-ամյակին նվիրված հատուկ միջոցառում:

Միջոցառման ընթացքում դասախոսությամբ հանդես կգա Ստամբուլի «Ակոս» թերթի վերլուծաբան Զաքարյա Միլդանողլուն: Միջոցառման համակարգողն է Հակոբ Վարդանյանը:

Միջոցառման կազմակերպիչներն են Հայ-ամերիկյան աջակցության և կրթության կենտրոնը, Գրիքոր և Կլարա Զոհրաբ տեղեկատվական կենտրոնը, «Համազգայինի» Նյու Յորքի կենտրոնը, Թեքեյան մշակութային ասոցիացիան և այլն: