7 նոյեմբերի 2003 - 23:52 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՈՒԺԱՅԻՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԿՐԿԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՊԱՏԵՐԱԶՄՈՎ
Այսօր ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանում ստեղծվել է մի իրավիճակ, որի շարունակությունը վտանգավոր է ոչ միայն Ադրբեջանի, այլեւ միջազգային հանրության համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, այսօր Բաքվում հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը` հայտնի ամերիկացի քաղաքագետ, ԱՄՆ նախկին նախագահի խորհրդական Զբիգնեւ Բժեզինսկու հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքերով` «զարմանք է հարուցում այն փաստը, որ միջազգային հանրությունն ագրեսիվ անջատողականությունը կանխելու փոխարեն, երկակի չափանիշների քաղաքականություն է վարում` հավասարեցնելով օկուպանտին եւ օկուպացիայի ենթարկված երկրին»: «Դա անվստահություն է ստեղծում հակամարտության խաղաղ կարգավորման նկատմամբ եւ պատերազմի դրդում Ադրբեջանին», - ասել է Սաֆար Աբիեւը: