7 նոյեմբերի 2003 - 22:13 AMT
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՓԱԿՈՒՂԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ` ԲԱՔՎԻ ՈՉ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆ Է
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ստեղծված փակուղային իրավիճակն ադրբեջանական կողմի ոչ կառուցողական դիրքորոշման եւ պաշտոնական Բաքվի փոխզիջումներ կատարելու քաղաքական կամքի բացակայության արդյունք է: Այդ մասին «Բոստոն Գլոբ» ամերիկյան թերթին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը: Նրա խոսքերով, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, հակամարտության կարգավորումը պետք է հիմնվի ստեղծված իրողությունների, այլ ոչ արհեստական մոդելների վրա: