7 նոյեմբերի 2003 - 22:05 AMT
ԵՐԵՎԱՆ Է ԺԱՄԱՆԵԼՈՒ ԱՐԺՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՏՆՕՐԵՆԸ
Նոյեմբերի 9-ին երկօրյա այցով Հայաստան կժամանի Արժույթի Միջազգային Հիմնադրամի (ԱՄՀ) կառավարիչ տնօրեն Հորստ Կոհլերը: Երեւանում նախատեսված են նրա հանդիպումները Հայաստանի ղեկավարության եւ Կենտրոնական բանկի նախագահի հետ, որոնց ընթացքում կքննարկվեն Հայաստան-ԱՄՀ համագործակցությանը, ինչպես նաեւ հանրապետության բյուջեին առնչվող հարցեր: