7 նոյեմբերի 2003 - 19:05 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԸ ՏՈՆՈՒՄ ԵՆ ՀՈԿՏԵՄԲԵՐՅԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԸ
Այսօր Հայաստանի կոմունիստները տոնում են Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխության 86-րդ տարեդարձը: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը հաղորդել են Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնակայանում, մի խումբ կոմունիստներ մեկնել են Լոռու մարզի Հաղպատ գյուղ, որտեղ, ինչպես համարվում է, 100 տարի առաջ Հայաստանում ստեղծվել էր առաջին կոմունիստական բջիջը: Երեւանում նաեւ ծաղկեպսակներ են դրվել ականավոր հայ կոմունիստների հուշարձաններին: