20 հունվարի 2012 - 09:46 AMT
Իսրայելը ձերբակալել է Պաղեստինի խորհրդարանի խոսնակին

Պաղեստինի խորհրդարանի խոսնակ Ազիզ Դվեյկը ՀԱՄԱՍ շարժումից ձերբակալվել է Իսրայելի ոստիկանության կողմից Ռամալլահ քաղաքի հսկիչ-անձնագրային անցակետում, գրում է Jerusalem Post-ը:

Դվեյկի ձերբակալության առիթ է հանդիսացել ահաբեկչական կազմակերպություններին մեղսակցության կասկածանքը:

Դվեյկը իսլամիստական ՀԱՄԱՍ շարժման առաջնորդներից է և ազատ է արձակվել իսրայելյան բանտից 2009թ.՝ ազատազրկման մեջ անցկացնելով 3 տարի: Նա դատապարտվել էր 2006թ., երբ գրոհայիններն առևանգել էին իսրայելցի զինվորի: