Հայաստանի տղամարդկանց շախմատի առաջնության առաջատարը 8-րդ տուրում փոխվել է: Տիգրան Պետրոսյանը սև ֆիգուրներով ավելի ուժեղ է գտնվել Հրանտ Մելքումյանից և այժմ 5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Մելքումյանը 4.5 միավորով զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը:
2011թ Հայաստանի չեմպիոն Ռոբերտ Հովհաննիսյանը ևս հաղթանակ է տարել Կարեն Գրիգորյանի նկատմամբ: Հովհաննիսյանը նույնպես ունի 5 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը:
9-րդ տուրում Պետրոսյանը կխաղա Հրայր Սիմոնյանի, Մելքումյանը` Լևոն Բաբուջյանի, Հովհաննիսյանը` Արման Փաշիկյանի հետ: Կարեն Գրիգորյանը կհանդիպի Արտաշես Մինասյանի հետ, իսկ Զավեն Անդրիասյանը` Սամվել Տեր-Սահակայնի:
Առաջնությունը կտևի միջև հունվարի 22: Հայաստանի 2012թ չեմպիոնը կընդգրկվի տղմարդկանց հավաքականում, 1-3 տեղերը զբաղեցրածները իրավունք կստանան մասնակցելու Հայաստանի 2013թ առաջնությանը, իսկ 1-5 տեղերը զբաղեցրածները հնարավորություն կստանան մասնակցելու Եվրոպայի անհատական առաջնությանը, իսկ 6-8 տեղերը զբաղեցրածները հնարավորություն կունենան հանդես գալու Aeroflot open առաջնությունում: