7 նոյեմբերի 2003 - 19:00 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՋԱՆՔԵՐԻՆ
Հայաստանը հավատում ու մասնակցում է այն ջանքերին, որոնք ուղղված են Հարավային Կովկասում համագործակցությանն ու փոխադարձ վստահության ամրապնդմանը: Այդ մասին նախօրեին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը` ելույթ ունենալով Քիշնեւում կայացած Եվրախորհրդի արտաքին գործերի նախարարների կոմիտեի 113-րդ ընդլայնված նիստում: Նրա խոսքերով` այդ ջանքերը կոչված են ստեղծել տարածաշրջանում այնպիսի մթնոլորտ, որտեղ չկարգավորված հակամարտությունների նկատմամբ կիրառելի կլինեն եվրոպական մոտեցումները: Հատկապես այդ կարելի է կամենալ Հայաստանին, Լեռնային Ղարաբաղին եւ մեր հաեւաններին` բարի կամքի վրա հիմնված իրատեսական, ստեղծագործ, հանդուրժողամիտ մոտեցումներ, նշել է նախարարը: «Բանաձեւը, որ որոնում ենք որպես այս հակամարտության լուծման բանալի, վաղը մեզ պետք է դուռ-դռան ապրեցնի հարեւանի, եւ ոչ թե լոկ թշնամու հետ: Մեր տարածքները տարորոշող սահմանները պետք է որոշարկեն մեր մշակույթներն ու ինքնությունները, եւ ոչ թե խոչընդոտեն ազատ փոխանակումներն ու համագործակցությունը», - հայտարարել է նախարարը: