20 հունվարի 2012 - 11:42 AMT
MatchWorld Dubai Cup-2012-ի առաջին խաղում «Շախտյորը» 11-մետրանոցով զիջել է Ուզբեկստանի հավաքականին

Դոնեցկի «Շախտյորը» Դուբայում անցկացրել է MatchWorld Dubai Cup-2012-ի առաջին խաղը: В խմբում «Շախտյորը» խաղացել է Ուզբեկստանի օլիմպիական հավաքականի հետ: Խաղի հիմնական ժամանակն ավարտվել է ոչ ոքի 1:1 հաշվով: Հաշիվն առաջինը բացել են մրցակիցները, սակայն 9 րոպե անց Լուիս Ադրիանոն 11- մետրանոց հարվածով հավասարեցրել է հաշիվը: 5:6 հաշվով պենալտիի շնորհիվ հաղթանակ է տոնել Ուզբեկստանի օլիմպիական հավաքականը:

«Շախտյորի» կազմում 11-մետրանոցը հստակորեն է իրացրել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: MatchWorld Dubai Cup-2012-ում հունվարի 21-ին «Շախտյորի» մրցակիցն է լինելու Թունիսի «Էթուալ դը Սախելը»: