2018թ. ֆուտբոլի առաջնությունը Ռուսաստանում ամենահաջողվածներիցը կդառնա ֆուտբոլի պատմության մեջ, վստահ է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը:
«Այժմ մենք ակտիվ, լարված աշխատանք ենք սկսում աշխարհի առաջնությանը նախապատրաստվելու համար: Այս նախագիծը պետք է միավորի պետության, բիզնեսի, հասարակական կազմակերպությունների, երկրպագուների ջանքերը: Ես կասկածներ չունեմ, որ մենք այն լավ կանցկացնենք»,-հայտարարել է Պուտինը՝ բացելով Սանկտ Պետերբուրգի Միխայլովյան թատրոնում Ռուսաստանի ֆուտբոլային միության 100-ամյակին նվիրված հանդիսավոր երեկոյի ժամանակ, հայտնում է vesti.ru-ն: