20 հունվարի 2012 - 12:00 AMT
Իսրայելում ԱՄՆ դեսպան. Պատժամիջոցները կարող են անհրաժեշտ ազդեցությունը չունենալ Իրանի վրա

Իսրայելում ԱՄՆ դեսպան Դան Շապիրոն հայտարարել է, որ Իրանի հանդեպ պատժամիջոցները կարող են անհարժեշտ ազդեցությունը չունենալ Իրանի վրա, գրում են իսրայելյան ԶԼՄ-ները:

«ԱՄՆ-ն ու Իսրայելը գործում են համակարգված՝ դիմակայելու համար Իրանի միջուկային սպառնալիքին»,-ասել է Դան Շապիրոն Հայֆայում:

Ավելի վաղ, ԱՄՆ ռազմական աղբյուրները նշել էին, որ «ԱՄՆ-ն մտահոգված է նրանով, որ Իսրայելը պատրաստվում է հարված հասցնել Իրանին»:

ԵՄ երկրներն ու ԱՄՆ-ն հայտարարել են իրանական նավթի վրա էմբարգո հայտարարելու հնարավորության մասին: Ի պատասխան Իրանը սպառնացել է փակել Օրմուզի ներղուցը, որով իրականացվում է նավթային առաքումների 40 տոկոսը: