Nike ընկերությունը թողարկել է նոր թևնոց, որն օգտագործում է արագաչափը՝ հետևելու և մոնիտորինգ անելու համար մարդու ակտիվությունն օրվա ընթացքում, հաղորդում է The telegraph-ը։
Այն կարող է չափել ժամանակը, քայլերը, կալորիաները։ Կա ևս մեկ ֆունկցիա NikeFuel անվամբ, որն ըստ Nike-ի, չափում է մարդու՝ նորմալ միջին վիճակը։ Այս ֆունկցիայի միջոցով միևնույն գործողությունը կատարելով՝ մարդ ստանում է հավասար միավորներ ՝ անկախ ֆիզիկական վիճակից։
Հայտնի նախկին հեծանվորդ Լանս Արմսթրոնգն ասել է, որ NikeFuel-ը և FuelBand-ը հինալի միջոց է պարզելու, թե մարդ օրվա ընթացքում ինչպես է։ «Այն ոգևորում է ավելի շատ բան անել, ավելի լավ անել և հավաքել նոր միավորներ։ Այն մարդկանց ակտիվացնելու միջոց է»,-նշել է նա։
Այս բոլոր ցուցանիշները երևում են FuelBand թևնոցի LED էկրանին։