20 հունվարի 2012 - 12:44 AMT
Նիկիտա Սիմոնյանը արժանացել է «Ֆուտբոլում մարդկայնության համար» մրցանակին

Միխայլովյան թատրոնում ռուսական ֆուտբոլի 100-ամյա տոնակատարությունների ժամանակ հայտարարվել են «Ֆուտբոլում մարդկայնության համար» առաջին մրցանակակիրները:

Նրանց թվում էին հայրենական ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանը, ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին և ՖԻՖԱ-ի նախագահ Զեփ Բլատտերը, հայտնում է sovsport.ru-ն:

«Ֆուտբոլում կա և եղել է նման հասկացություն: Ուզում եմ անկեղծ ասել, որ այս ամենն ինձ համար անսպասելի էր: Շատերն ինձ պես, արժանի են դրան: Խոսելով մեր անցյալի արժանիքների մասին` ես այս մրցանակը հետմահու կհանձնեի Լեվ Յաշինին: Նա ոչ միային բոլոր ժամանակների լավագույն դարպասապահն է, այլ նաև հրաշալի մարդ` հումնաիստ, բառի բուն իմաստով»,-Սիմոնյանի խոսքը հաղորդում է sportbox.ru-ն: