Microsoft ընկերության գործադիր տնօրեն Սթիվ Բալմերը ներկայացրել է իր եռամսյակային ֆինանսական հաշվետվությունը։ 2011-ի վերջին 4-րդ կիսամյակում ընկերության ընդհանուր եկամուտը կազմել է 20,89 միլիարդ դոլար, ինչը 5%-ով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից, հաղորդում է Microsoft-ի մամլո կենտրոնը։
Ընկերության օպերացիոն շահույթը, զուտ շահույթը և բաժնետոմսերի շահույթը համապատասխանաբար կազմել է 7.99 միլիարդ դոլար, 6.62 միլիարդ դոլար և 0,78 դոլար յուրանաչյուր բաժնետոմսը։ Մոտ 200 միլիոն լիցենզիոն Office 2010 ծրագրային փաթեթ է վաճառվել վերջինիս գործարկումից հետո՝ 18 ամսվա ընթացքում։ Microsoft-ը վաճառել է մոտ 525 միլիոն օրինակ լիցենզիոն Windows 7 օպերացիոն համակարգ։
Xbox LIVE-ն ունի ողջ աշխարհում 40 միլիոն օգտագործող` այդ ցուցանիշն աճել է 33%-ով նախորդ տարվա հետ համեմատ։ Սթիվ Բալմերը նշել է, որ Սերվերներից և բիզնես գործիքներից եկամուտը կազմել է 4,77 միլիարդն դոլար։ Նրա խոսքով, ընկերությունը նկատել է Windows և SQL Server-ների ուժեղ պահանջարկ գործարարության ասպարեզում։