20 հունվարի 2012 - 17:21 AMT
Հունվարի 24-ին Էրեբունի վարչական շրջանը մասնակի կջրազրկվի

«Երևան Ջուր»ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, շինարարական աշխատանքների հետ կապված, հունվարի 24-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշի 2-րդ ենթակայանի ու հարակից արտադրական տարածքների, Արին Բերդ փողոցի 5-րդ նրբանցքի քարի արտադրամասի, Արին Բերդ փողոցի 3-րդ նրբանցքի «Վալերիա Թրեյդ» արտադրամասի ու հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: