20 հունվարի 2012 - 17:52 AMT
ՀՖՖ նախագահը հանդիպել է Յոզեֆ Բլատերի և Միշել Պլատինիի հետ

Ռուսաստանի ֆուտբոլային միության 100-ամյակի եւ ԱՊՀ գավաթի խաղարկության 20-ամյակի հանդիսություններին մասնակցելու նպատակով Սանկտ-Պետերբուրգում գտնվող Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հանդիպումներ է ունեցել ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերի և ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի հետ:

Ինչպես հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը, ջերմ և բարեկամական մթնոլորտում անցած հանդիպումների ընթացքում Ռուբեն Հայրապետյանը, համաշխարհային և եվրոպական ֆուտբոլային կառույցների ղեկավարները քննարկել են փոխադարձ հետաքրքրության մի շարք հարցեր: