20 հունվարի 2012 - 17:53 AMT
Թեյի սիրահարները Երևանում ծանոթացան չինական թեյախմության արվեստի հետ

Այսօր` հունվարի 20-ին Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի Չինական մշակութային փորձարարական կենտրոնում չինացի մասնագետը ներկայացրեց չինական թեյախմության արվեստը: Միջոցառումը կազմակերպվել էր չինական նոր տարվան ընդառաջ (հունվարի 22—լույս 23-ի գիշերը):Միջոցառման ընթացքում Լյո Խոնգը ներկայացրեց 3 տեսակի ` հասմիկով, Պուեր և Կոնֆու թեյերի պատրաստման եղանակի հետ: Ըստ Խոնգի, Չինաստանում յուրաքանչյուր թեյ ունի իր պատրաստման եղանակը, սակայն բոլորի մոտ պարտադիր է ողողել տաք ջրով:

Խոնգը խորհուրդ է տալիս թեյը ընպել փոքր կումով, մի քանի վայրկյան այն պահելով բերանում: Կանաչ թեյն, ըստ նրա, օգնում է պաշտպանվել ուռուցքային հիվանդություններից, իսկ Պուերը օգնում է նիհարել, սակայն հիշեցնում է, որ այն չի կարելի չարաշահել: