5 նոյեմբերի 2003 - 21:57 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՎԱԿՆՈՒՄ Է ՀԱՂԹԵԼ «MINING JOURNAL» ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԱՄՍԱԳՐԻ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ
Հայաստանը, վեց երկրների թվում, ճանաչվել է հանքարդյունաբերության ոլորտը լուսաբանող հեղինակավոր ամերիկյան «Mining Journal» ամսագրի կողմից սահմանված մրցանակի հավակնորդ: «Մրցանակ երկրին» անվանակարգի հավակնորդների թվում են նաեւ Ռուսաստանն ու Չինաստանը: Ինչպես ասվում է ամսագրի կողմից պատրաստված տեղեկանքում, ընդունելով «Կոնցեսիայի մասին» եւ «Ընդերքի մասին» օրենքները, Հայաստանը դարձավ նախկին ԽՍՀՄ հանրապետություններից առաջինը, որը միջազգային չափանիշներին համապատասխանող իրավական դաշտ ձեւավորեց հանքարդյունաբերության ոլորտի համար: Անկախ փորձագետ Քլարկ Ալենի կարծիքով, Հայաստանը մրցույթում հաղթելու լավ հնարավորություններ ունի: Մրցույթի արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի 2-4-ը Լոնդոնում: