5 նոյեմբերի 2003 - 21:11 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎՈՒՄ
Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը մեկնել է Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւ` Եվրոպայի Խորհրդի ԱԳ նախարարների կոմիտեի 113-րդ լիագումար նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով: Նրա ելույթը համաժողովում սպասվում է նոյեմբերի 6-ին: Նշենք, որ ներկայումս Մոլդովան նախագահում է ԵԽ Նախարարների կոմիտեյում: