5 նոյեմբերի 2003 - 19:10 AMT
ԱՄՆ ՍԵՆԱՏԸ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
2004 թվականի ԱՄՆ օտարերկրյա ֆինանսական օգնության մասին օրենքում մտցվել է ուղղում, որտեղ բացասական եզրակացություն է տրվում Ադրբեջանում կայացած նախագահական ընտրություններին: Ինչպես հաղորդում են Բաքվի ԶԼՄ-ները, ուղղումը մտցվել է նախօրեին` սենատոր Ջոն Մաքքեյնի առաջարկությամբ, որը գլխավորում է Սենատի առեւտրի, գիտության եւ տրանսպորտի կոմիտեն: