Հաքերները թողարկել են ծրագիր, որը կարողանում է կոտրել (JailBreak) iOS 5.0.1-ով աշխատող Apple-ի iPhone 4S սմարթֆոնը և iPad 2 պլանշետը։ Այս մասին հայտնում է CNET-ը։
Երբ հոկտեմբերին մեկնարկեց iPhone 4S-ի վաճառքը, շատ շուտով լույս տեսավ Absinthe անվամբ ծրագիըր սմարթֆոնները կոտրելու համար։ Ծրագիրը հասանելի էր բոլորին։ Ծրագիրը մշակող հաքերները համախմբվեցին այսպես կոչված «երազանքի թիմ» անվան ներքո։
Ներկա պահին հասանելի է Absinthe ծրագիրը Mac OS X-ով աշխատող համակարգիչների համար։ Հաքերները խոստանում են, որ շուտով հասանելի կլինի նաև Windows և Linux օպերացիոն համակարգերի համար։
ԱՄՆ-ի հեղինակային իրավունքի օրենքը պարունակում է կետ նաև հեռախոսներ կոտրելու մասին։