5 նոյեմբերի 2003 - 18:41 AMT
ԱՅՍՕՐ ԵԽԽՎ-Ն ԿՔՆՆԱՐԿԻ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ԱՌՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ԶԵԿՈՒՅՑԸ
Եվրոպայի Խորհրդի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը այսօր կքննարկվի Փարիզում կայանալիք ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի դիտարկման կոմիտեի նիստում: Նիստում հայկական պատվիրակությունը գլխավորում է ՀՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների նախագահ Արմեն Ռուստամյանը: Մասնավորապես, ԵԽ աղբյուրների համաձայն, կքննարկվի ԵԽ դիտարկման խմբի համանախագահներ Ռենե Անդռեի եւ Իրժի Յասկերնյայի զեկույցի նախագիծը Հայաստանի վերաբերյալ: Այնուհետեւ, մինչեւ փաստաթղթի հետագա քննարկումը ԵԽԽՎ-ում, այն կներկայացվի հայկական կողմին ծանուցման եւ դիտողությունների հնարավոր ներկայացման համար: Դիտարկման կոմիտեի այսօրվա նիստի ընթացքում կկայանան նաեւ լսումներ Ադրբեջանի նախագահական ընտրությունների եւ օրերս Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների շուրջ: