Կիևը հատուկ Եվրոպայի 2012թ առաջնության համար, ձեռք է բերել 36 նոր ավտոբուս:
« Այս տարի մայրաքաղաքային իշխանությունները մեծ ուշադրություն են դարձնելու նոր փոխադրամիջոցների ձեռքբերմանը: Մինչև մայիս, վարկային միջոցների հաշվին, մենք կստանանք մեծ տարողությամբ 185 ավտոբուս: Այսօրվա դրությամբ մենք ստացել ենք 36 ավտոբուս, որոնք աստիճանաբար շահագործման են դրվում»,- Շիպիլյովի խոսքը հայտնում է championat.com-ը:
Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը կկայանա հունիսի 8-հուլիսի 1 Ուկրաինայում և Լեհաստանում: