5 նոյեմբերի 2003 - 18:30 AMT
ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՏԱՐԻ ՇՈՒՐՋ ՄՈՏԵՆՈՒՄ ԵՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՓՈՒԼԻՆ
Հայաստանի էներգետիկայի եւ Իրանի նավթի նախարարների Իրան-Հայաստանի գազատարի շուրջ վերջերս կայացած բանակցությունների ընթացքում կողմերը մի քանի քայլ առաջ են գնացել: Այդ մասին, «RusEnergy» գործակալության հաղորդագրության համաձայն, նախօրեին հայտարարել է Իրանում Հայաստանի դեսպան Գեղամ Ղարիբջանյանը: Նրա խոսքերով, եւ Հայաստանի էներգետիկայի նախարարը, եւ հայ-իրանական աշխատանքային խումբը, որը վերջերս է վերադարձել Հայաստան Իրանից, ակտիվ բանակցություններ են վարում գազի գնային բանաձեւը որոշելու վերաբերյալ, որը հիմնական խոչնդոտն է տվյալ նախագծի իրականացման ճանապարհին: Այն բանից հետո, երբ կողմերը համաձայնության կգան այդ հարցի շուրջ, բուն շինարարության համար կպահանջվի աննշան ժամանակահատված, եզրափակել է Գ.Ղարիբջանյանը: