5 նոյեմբերի 2003 - 18:29 AMT
ԱՆԿԱՐԱՆ ԴԺԳՈՀ Է ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԻՑ
Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ Թեհրանի կողմից տարվող քաղաքականությունը «դժվարեցնում է» թուրք-իրանական հարաբերությունների զարգացումը: Այդ մասին, «Մեդիամաքս» գործակալության հաղորդագրության համաձայն, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Վեջդի Գոնուլը: Նրա խոսքերով, թուրք-իրանական հարաբերությունները բարդեցնող գործոններից է նաեւ իր հեղափոխությունն «արտահանելու» Իրանի փորձերը եւ ահաբեկչության դեմ պայքարին այդ երկրի հակասական մոտեցումները: Թուրք նախարարը հայտարարել է նաեւ, որ Իրանի միջուկային, կենսաբանական եւ քիմիական զենք ստեղծելու ներուժը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը: