23 հունվարի 2012 - 11:33 AMT
Ռուբեն Վարդանյան. Խնայբանկի հետ գործարքի ավարտից հետո, «Տրոյկա դիալոգը» կանհետանա որպես բրենդ

Խնայբանկն ու «Տրոյկա դիալոգը» հայտարարել են երկու ընկերությունների հաջող ձուլման մասին: Այժմ պետբանկի կառույցում ստեղծվում է բիզնեսի նոր ուղղություն՝ կորպորատիվ-ներդրումային բանկ (CIB), որը ծառայություններ կտրաամդրի ռուսական և արտերկրի կորպորացիաներին ու ֆինանսական ինստիտուտներին:

«Խնայբանկի հետ գործարքի ավարտից հետո, «Տրոյկա դիալոգը» կանհետանա որպես բրենդ, ասել է ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը «Վեդոմոստիին» տված հարցազրույցում: Գործունեության ևս մեկ ուղղություն կլինի այսպես կոչված բարեկեցության կառավարումը՝ ակտիվների կառավարում, ներդրումային պրոդուկտի վաճառք և բարեկեցիկ մասնավոր անձանց բանկային սպասարկում:

Խնայբանկի ղեկավարության ղեկին այս կամ այն կերպ մնում է «Տրոյկա դիալոգի» նախկին թիմը Ռուբեն Վարդանյանի գլխավորությամբ: