Ճապոնական տեխնոլոգիաների գիգանտ Hitachi ընկերությունը հայտնել է, որ դադարեցնելու է հեռուստացույցների արտադրությունը մինչև 2012-ի սեպտեմբերի վերջը, հայտնել է ընկերության մամլո քարտուղարը, գրում է AFP-ն։ Ընկերությունը նշել է, որ գնային մրցակցության պատճառով բազմաթիվ տեխնիկա արտադրողների շահույթները նվազում են։
Սակայն ընկերությունը դեռ շարունակելու է վաճառել հեռուստացույցներ Wooo ապրանքանիշի ներքո։
Յենի արժույթի աճի պատճառով Ճապոնական արտադրողների արտադրանքը թանկանացել է, ինչի պատճառ է հանդիսացել տեղական արտադրանքի վաճառքի անկմանը։
Moody վարկանշային ծառայությունը անցյալ շաբաթ իջեցրեց Sony-ի և Panasonic-ի վարկանիշը՝ գրանցելով կորուստներ երկու ընկերությունների հեռուստացույցների արտադրության ոլորտում։