23 հունվարի 2012 - 12:58 AMT
Հունվարի 23-ը պատմության մեջ նշանավորվել է գիտության ծնունդով և արվեստագետների մահով

Այսօր հունվարի 23-ն է, տարվա 23-րդ օրը: 1755 թ-ին այս օրը Ռուսաստանի կայսրուհի Ելիզավետա Պետրովնան ստորագրեց Լոմոնոսովի` երկրում առաջին համալսարանի նախագիծը, իսկ 1881 թ-ին Մոսկվայի մեծ թատրոնում տեղի ունեցավ Պ. Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայի համաշխարհային պրեմիերան:

1895 թ-ին նորվեգական արշավախմբի անդամները դարձան Անտարկտիդա ոտք դնող առաջին մարդիկ:

1912 թ-ին Հաագայում ստորագրվեց թմրանյութերի վերահսկման առաջին միջազգային պայմանագիրը, իսկ 1950 թ-ին Երուսաղեմը հայտարարվեց Իսրայելի մայրաքաղաք:

Վերջին տարիների կարևորագույն իրադարձություններից են 2001 թ-ին Պեկինի Տյանանմեն հրապարակում մարդկանց խմբակային ինքնահրկիզումը և 2005 թ-ին ` Վիկտոր Յուշչենկոյի` Ուկրաինայի նախագահ ընտրվելը:

Այսօր 1783 թ-ին ծնվել է ֆրանսիացի գրող Անրի Մարի Ստենդալը, 1832 թ-ին իմպրեսիոնիսզմի հիմնադիրներից մեկը, նկարիչ Էդուար Մանեն: 19-րդ դարում այս օրը ծնվել են ճշգրիտ գիտությամբ զբաղվող գիտնականներ` ֆիզիկոսներ Էրնստ Աբբեն և Նիկոլայ Ումովը և մաթեմատիկոս Դավիդ Գիլբերտը: 20 դ-ի ծնունդներ են Նոբելյան մրցանակի արժանացած առաջին ճապոնացին` Խիդեկի Յուկավան, գնչուական ջազի հիմնադիր Ջանգո Ռեյնհարդտը, ֆրանսիացի կինոռեժիսոր Ժակ Վիլֆրիդը, ռուս օլիգարխ Բորիս Բերեզովսկին և այլն:

Բացի դրանից, 1944 թ-ի հունվարի 23-ին մահացել է նորվեգացի հայտնի նկարիչ, «Ճիչ» նկարի հեղինակ Էդվարդ Մունկը, 1957 թ-ին ֆրանսիացի իմպրեսիոնիստ Պյեր Բոնարը, 1963 թ-ին` լեհ քանդակագործ Յուզեֆ Գոսլավսկին, 1976 թ-ին` ամերիկացի երգիչ և դերասան Փոլ Ռոբսոնը, իսկ ահա 1989թ-ին` իսպանացի հռչակավոր նկարիչ, սյուրռեալիստ` Սալվադոր Դալին: