ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության շրջանակներում մշակվել է «Հայաստան 2012-15թթ. երկրի առաջնահերթությունների ծրագիրը», որում առաջնահերթ է համարվում ՊԳԿ-ի աջակցությունը` ուղղված Հայաստանի կառավարության Ազգային զարգացման ռազմավարություններում ամրագրված զարգացման նպատակների իրագործմանը, հայտնում է գյուղնախարարության մամլո ծառայությունը:
Փաստաթղթում առաջնահերթ ուղղություններ են համարվել անասնապահությունը, կենդանիների առողջությունը, սերմնաբուծությունը, սննդամթերքի անվտանգության կարողությունների ուժեղացումը, անտառային տնտեսությունը, ձկնաբուծությունը և գյուղատնտեսական հաշվառումը:
Նշված փաստաթուղթը առաջիկայում կստորագրվի ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ա. Պողոսյանի Բուդապեշտ կատարելիք այցի ընթացքում, ՊԳԿ-ի տարածաշրջանային կենտրոնակայանում: