1 նոյեմբերի 2003 - 20:02 AMT
«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԻԱՈՒՂԻՆԵՐԻ» ԴԵՄ 148 ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ
Ընդդեմ «Հայկական ավիաուղիներ» պետական ընկերության առ այսօր ներկայացվել է 148 դատական հայց: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հաղորդել ընկերության գլխավոր տնօրեն Արսեն Ավետիսյանը: Նրա խոսքերով, որպես հայցորդներ հանդես են գալիս թե կազմակերպություններ, եւ թե ֆիզիկական անձինք: Վերլուծելով ստեղծված իրավիճակը կարելի է ենթադրել, որ մինչեւ տարեվերջ ընկերությունը սնանկ կճանաչվի: Ա.Ավետիսյանը նշել է, որ եթե մինչեւ վերջին ժամանակները «Հայկական ավիաուղիներ»-ը կանոնավոր չվերթներ էր իրականացնում Թեհրան եւ Աշխաբադ, ապա այժմ դրանց շահագործման իրավունքը հանձնվել է «Արմավիա» ընկերությանը, որն ընթացիկ տարվա ապրիլի 15-ից վարձակալել է «Հայկական ավիաուղիների» չվերթների մեծ մասը: