24 հունվարի 2012 - 15:16 AMT
Տիգրան Դավթյան. Հայաստանը Վրաստանի և Մոլդովայի հետ զուգահեռ գնում է առևտրի ազատ գոտու ստեղծման ճանապարհով

ԵՄ հետ ազատ առևտրի պայմանագրի կնաքման համար բանակցությունները, որպես կանոն, տևում են 3-5 տարի, և այժմ խոսել հետևանքների մասին, երբ Հայաստանը գտնվում է այն փուլում, երբ դրանք մեկնարկում են, դեռ վաղ է: Նման կարծիք հունվարի 24-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:

Ծրագրվում է, որ 2012թ փետրվարին ԵՄ առևտրային հանձնաժողովը որոշում կկայացնի այն մասին, արդյոք պատրաստ է Հայաստանը Ասոցիատիվ համաձայնության շրջանակներում սկսել բանակցություններ ազատ առևտրային պայմանագիր կնքելու համար: «3-5 տարին բավարար ժամանակահատված է համաշխարհային և տարածաշրջանային էկոնոմիկայի համար, որպեսզի որոշակի փոփոխություններ տեղի ունենան: Բանակցությունները ենթադրում են զարգացումներ նախապայմաններով և պայմաններով և վերջնական համաձայնությամբ, իսկ այդ գործընթացը նոր է սկսվում ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի համար»,-ասել է նա:

Երրորդ երկիրը, որը զուգահեռաբար է գնում Հայաստանի և Վրաստանի հետ եվրաինտեգրման ճանապարհով, Մոլդովան է: «Նախորդ տարի մենք բավականին շատ ջանքեր ենք գործադրել նրա համար, որպեսզի հավասարվենք Վրաստանում և Մոլդովայում ընթացող եվրաինտեգրման գործընթացին, և ըստ երևույթին, այդ երկրներում գործընթացները հավասար են ընթանում»,-ասել է Տիգրան Դավթյանը: