24 հունվարի 2012 - 15:24 AMT
Իսրայել Չարնին կոչ է արել Թել Ավիվին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո հայտնի պատմաբան, Հոլոքոսթի ինստիտուտի տնօրեն Իսրայել Չարնին կոչ է արել Թել Ավիվին ճանաչել Հայոց ցեղասպանությունը, գրում է Jerusalem Post-ը:

«Ժամանակն է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվի»,-ասել է գիտնականը

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: