Զարգացման հայկական գործակալությունը (AAP) հունվարի 25-ին կհավաքի շահագրգռված կողմերին հանրապետությունում Reikartz Hotel & Resorts ուկրաինական հյուրանոցային բրենդի առաջարկները ներկայացնելու համար: Այդ մասին հունվարի 24-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հաղորդել է AAP գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը: «Reikartz-ը մտադիր է Հայաստանում ստեղծել համատեղ ձեռնարկություններ, որոնք թույլ կտան հանրապետությունում ներդնել այսպես կոչված «ազգային բրենդը», որը իրենից ներկայացնելու է 3-4 աստղանի հյուրանոցների ցանց»,- ասել է նա:
Ռոբերտ Հարությունյանի կարծիքով` նման կենտրոնների ստեղծումը բավականաչափ հետաքրքրություն է ներկայացնում երկրի համար, քանի որ Հայաստանում քիչ են որակյալ 3-4 աստղանի` այսպես կոչված «էկոնոմ կլասի» հյուրանոցները, որոնք զբուսաշրջիկներին թույլ են տալիս համեմատաբար էժան հանգիստ վայելել: