29 հոկտեմբերի 2003 - 22:50 AMT
ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԱԿԱՆՆԵՐԻ ՎՐԱ ՊԱՅԹԵԼ Է ՈՒԹ ՄԱՐԴ
Ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում Լեռնային Ղարաբաղի տարածքում գրանցվել է ականների եւ այլ զինամթերքի վրա պայթելու 8 դեպք` մահացու ելքով: Ինչպես հաղորդում է«Արմինֆո» գործակալությունը, պատերազմի տարիներին ադրբեջանցի զինվորականների կողմից ականապատվել է ԼՂՀ ավելի քան 15 հազար հեկտար հողատարածություն: Ականների հայտնաբերման եւ վնասազերծման գործում ղարաբաղյան կողմին մեծ աջակցություն է ցույց տալիս «The HALO Trust» բրիտանական ոչ կառավարական կազմակերպությունը, որն իր գործունեությունն այստեղ ծավալել է 2000 թվականից: Բրիտանական սակրավորների գնահատմամբ, ԼՂՀ տարածքում մնում է դեռեւս շուրջ 10 հազար միավոր չպայթած զինամթերք: