29 հոկտեմբերի 2003 - 21:40 AMT
ՍՎԵՐԴԼՈՎՍԿԻ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԿՊԱՏՄԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ
Ռուսաստանի Սվերդլովսկի մարզային հեռուստատեսությունը հեռարձակելու է 15-րոպեանոց հաղորդում Հայաստանի վերաբերյալ: Ինչպես հաղորդում է ռուսաստանյան «Ապելսին» գործակալությունը, «Ուրարտուի ժառանգորդները» հաղորդումը կհեռարձակվի ժամանակավոր դադարից հետո` նոյեմբերի 1-ից: Պարապուրդի ընթացքում նախագծի հեղինակ եւ ղեկավար Արթուր Պողոսյանը նյութեր է հավաքել Հայաստանում տեղական մշակույթի եւ ավանդույթների վերաբերյալ: Ծրագիրը կհեռարձակվի հանգստյան օրերին: