29 հոկտեմբերի 2003 - 21:38 AMT
ՂԱՐԱԲԱՂԻ ՖԻՏՈԹԵՅԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ ԲԱՐՁՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ Է ՍՏԱՑԵԼ
Լեռնային Ղարաբաղում արտադրվող բուժիչ թեյերը (ֆիտոթեյերը) բարձր գնահատական են ստացել վերջերս Մոսկվայում կայացած «Առողջություն-2003» միջազգային ցուցահանդեսում: Ինչպես տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը, «Բնության գանձեր» ապրանքանիշով ԼՂՀ-ի արտադրանքը ցուցահանդեսում նվաճել է 2-րդ մրցանակը: