25 հունվարի 2012 - 20:47 AMT
Ռուսաստանը պատրաստ է վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Վրաստանի հետ

Ռուսաստանը պատրաստ է վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Վրաստանի հետ: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, գրում են ռուսական լրատվամիջոցները:

«Այդ մենք չենք խզել հարաբերությունները. ինձ համար կա միայն մեկ մարդ, որի հետ ես չէի ուզենա գործ ունենալ: Եվ չեմ պատրաստվել նրա հետ հանդիպել ու ձեռք սեղմել»,- նշել է Մեդվեդևը:

Անդրադառնալով վրաց ժողովրդին` նախագահն ընդգծել է. «Ես շատ կուզենայի, որպեսզի այդ օտարության գոտին որքան հնարավոր է շուտ ավարտվի»:

Ավելի վաղ ՌԴ նախագահը հայտարարել է, որ երբեք չի ների Միխայիլ Սահակաշվիլիին 2008թ. օգոստոսին ռուսների, այդ թվում` խաղաղապահների սպանության համար: