24 հոկտեմբերի 2003 - 23:51 AMT
ԵՎՐՈՊԱՅԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ ԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԵԼ ԾՈՎԱՅԻՆ ՆԱՎԱՀԱՆԳԻՍՏՆԵՐՈՒՄ
Մի շարք տրանսպորտային ընկերություններ, մասնավորապես, Ֆրանսիայի, Շվեյցարիայի եւ Մեծ Բրիտանիայի, Հայաստանին առաջարկում են բացել իր ներկայացուցչությունը եվրոպական ծովային նավահանգիստներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, այսօր հայտարարել է նախագծի փորձագետ Իրինա Բելուբեկյանը: Նրա խոսքերով` այդ ուղու վրա հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ Հայաստանում բացակայում է համապատասխան օրենսդրություն` մինչ օրս երկիրը չի միացել շատ միջազգային կոնվենցիաների, մասնավորապես, դեպի ծով ելք չունեցող մայրցամաքային երկրների Կոնվենցիային: