24 հոկտեմբերի 2003 - 22:40 AMT
ՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՐԵՎԱՆ
Նոյեմբերի սկզբներին ակնկալվում է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Վլադիմիր Ռուշայլոյի այցը Երեւան: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով իրազեկ աղբյուրները, նոյեմբերի 10-12 պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը: