24 հոկտեմբերի 2003 - 20:05 AMT
ՆՅՈՒ ԴԵԼԻՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՀԱՅ-ՀՆԴԿԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԺՈՂՈՎ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 1-ը նախատեսված Հնդկաստան պաշտոնական այցի շրջանակներում Նյու Դելիում տեղի կունենա հայ-հնդկական գործարար համաժողով: Ինչպես «Մեդիամաքս» գործակալությանը հայտնել է Զարգացման հայկական գործակալության ներկայացուցիչ Մուշեղ Սարգսյանը, հայկական կողմից համաժողովին կմասնակցեն «Եվրոտերմ»,«Գրանդ Հոլդինգ», Շամպայն գինիների գործարանի, «Էլեկտրոն», «Ավիաինֆոտել» եւ այլ ընկերությունների ներկայացուցիչները: