24 հոկտեմբերի 2003 - 19:30 AMT
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՍՆԱՎՈՐ ԱՅՑՈՎ ՄԵԿՆԵԼ Է ԱՄՆ
Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը մասնավոր այցով մեկնել է ԱՄՆ: Մի շարք ամերիկյան քաղաքներում նա կհանդիպի տեղի հայ համայնքի ազդեցիկ ներկայացուցիչներին, որոնց հետ կքննարկի ԼՂՀ սոցիալ-տնտեսական նախագծերի իրականցմանը, մասնավորապես, «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու եւ Ստեփանակերտում բժշկական համալիրի շինարարությանն առնչվող հարցեր: