Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներն այցելել են Արցախի ԶՈւ-ին գերի հանձնված ադրբեջանցի սերժանտ Մամեդբագրլու Թալըբ օղլի Ախունդզադեին:
Հունվարի 23-ին` ժամը 15.30-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան հատվածում (Վերին Չայլուի ուղղությամբ) ՊԲ դիրքապահ ուժերին ինքնակամ գերի է հանձնվել ադրբեջանական բանակի 1-ին կորպուսի 703-րդ բրիգադի պայմանագրային զինծառայող,: Այդ մասին հաղորդում է ԼՂՀ Պաշտպանության բանակի մամլո ծառայությունը:
ԿԽՄԿ ադրբեջանական ներկայացուցչությունը հաստատել է «հայերի կողմից ադրբեջանցի զինվորի գերեվարման մասին» լուրը:
Զինծառայողի հայրը հայտարարել է, որ չի հավատում, թե իր որդին, որը նախկինում ծառայել է սահմանապահ զորքերում, իսկ հետո շարունակել է ծառայությունը ազգային բանակում, կամավոր անցել է հայերի կողմը: