23 հոկտեմբերի 2003 - 22:56 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
Բուլղարիայի պաշտպանության նախարար Նիկոլայ Սվինարովի Երեւան կատարած այցի շրջանակներում Հայաստանի եւ Բուլղարիայի պաշտպանության նախարարությունների միջեւ այսօր ստորագրվել է ռազմական համագործակցության ծրագիր 2004 թվականի համար: Ինչպես լրագրողներին է հայտարարել Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, Հայաստանը եւ Բուլղարիան «ունեն ընդհանուր շահեր», որոնց իրականացմանը կնպաստի երկու երկների համագործակցությունը: