23 հոկտեմբերի 2003 - 22:52 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ՓՈՐՁԸ ԵՎՐԱԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ ԻՆՏԵԳՐՎԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ
Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը Զագրեբում բանակցել է Խորվաթիայի ԱԳՆ ղեկավար Տոնինո Պիցուլայի հետ: Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները, մասնավորապես, իրավական համաձայնագրերի շուտափույթ կնքման անհրաժեշտությունը տնտեսական կապերի զարգացման համար: ՀՀ ԱԳՆ ղեկավարի խոսքերով, երկու երկրների միջեւ հնարավոր է համագործակցություն եվրակառույցներին ինտեգրվելու գործում Խորվաթիայի փորձը ուսումնասիրելու նպատակով: Խորվաթիայի նախարարը պատմել է իր երկրի նվաճումների մասին, որը Եվրամիությանը անդամակցելու հայտ է ներկայացրել: