Սիրիայում արդեն ավելի քան տաս ամիս շարունակվող հակակառավարական հուզումներին զոհ է գնացել 384 երեխա, հաղորդում է ՄԱԿ-ի Երեխաներին օգնության միջազգային արտակարգ հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ):
«Հունվարի 7-ի դրությամբ Սիրիայում 384 երեխա է զոհվել, որոնց մեծ մասը տղաներ են»,- Ժնևում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ՅՈՒՆԻՍԵՖ գործադիր տնօրենի տեղակալ Ռիմա Սալահը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Դեկտեմբերի սկզբին ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Նավանեթհեմ Փիլլեյը հաղորդել էր, որ Սիրիայում զինված բախումների արդյունքում 307 երեխա է զոհվել: