23 հոկտեմբերի 2003 - 21:13 AMT
ՖԻՖԱ-Ի ՀՈԿՏԵՄԲԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ 109-ՐԴՆ Է
Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային ֆեդերացիան երեկ հրապարակել է 204 ազգային թիմերի հոկտեմբերի վարկանիշային ցուցակը, որտեղ Հայաստանի հավաքականը զբաղեցնում է 109-րդ տեղը: Անցյալ ամսվա համեմատությամբ հայկական հավաքականը դիրքերը զիջել է վեց կետով: Ռուսաստանի թիմը զբաղեցնում է 28-րդ տեղը, Ուկրաինայինը` 69, իսկ Ադրբեջանինը` 131-րդ: Աշխարհի լավագույն ազգային հավաքականների «տասնյակը» հետեւյալ տեսքն ունի. Բրազիլիա, Ֆրանսիա, Իսպանիա, Արգենտինա, Նիդեռլանդներ, Անգլիա, Գերմանիա, Իտալիա, Մեքսիկա, Թուրքիա: