23 հոկտեմբերի 2003 - 00:00 AMT
ՍՊԱՍՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՅՑԸ ՈՒԿՐԱԻՆԱ
Հաջորդ ամսվա ընթացքում Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կայցելի Ուկրաինա: Պայմանավորվածությունն այդ մասին ձեռք է բերվել օրերս Ուկրաինայի կառավարության ղեկավար Վիկտոր Յանուկովիչի եւ Կիեւում իր դիվանագիտական առաքելությունը ավարտող Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանի հանդիպման ընթցաքում: