Վեյկ ան Զեե-ի 11-րդ տուրում աուտսայդեր չեխ շախմատիստ Դավիթ Նավարայից կրած պարտությունը չխանգաևրեց Լևոն Արոնյանին, որը շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Հայ գրոսմայստերը վաստակել է 7,5 միավոր:
Իսկ Մագնուս Կարլսենը, հաղթելով Վեսելին Տոպալովին, վաստակել է 7 միավոր և բարձրացել 2-րդ տեղը: 3-րդ տեղը 7 միավորով զբաղեցնում է Թեյմուր Ռաջաբովը:
Մինչ մրցաշարի ավարտը մնացել է երկու տուր: 12-րդ տուրում Արոնյանը կխաղա Բորիս Գելֆանդի հետ, որը 5 միավորով 9-րդ տեղում է: Վերջին տուրում Արոնյանի մրցակիցը կլինի Ռաջաբովը:
C մրցաշարում Էլինա Դանիելյանը վաստակել է 3,5 միավոր և զբաղեցնում է 11-րդ տեղը: