22 հոկտեմբերի 2003 - 19:30 AMT
ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆՆ ԱՅՍ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՄՔԵՐԻՑ Է, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ
Լեռնային Ղարաբաղի ղեկավար Արկադի Ղուկասյանն այս տարածաշրջանի կենտրոնական դեմքերից է: Նման կարծիք է հայտնել Երեւանում Հարավային Կովկասի գծով Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեն` երեկ երեկոյան հանդես գալով Հայաստան կատարած իր այցի արդյունքներին նվիրված մամլո ասուլիսում: «Արկադի Ղուկասյանի հետ մենք ծանոթ ենք դեռեւս 1995 թվականից, երբ ես զբաղեցնում էի Լեռնային Ղարաբաղի գծով ԵԱՀԿ Մինսկի կոնֆերանսի համանախագահի պաշտոնը, իսկ նա` հանդես էր գալիս որպես գլխավոր բանակցող Լեռնային Ղարաբաղի կողմից»,- նշել է Հ.Տալվիտիեն: ԵՄ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչը ավելացրել է, որ ի պաշտոնե անհրաժեշտ է համարում պարբերաբար հանդիպել ԼՂՀ ղեկավարի հետ: Հիշեցնենք, որ երեկ Երեւանում կայացել է Հեյկի Տալվիտիեի եւ Արկադի Ղուկասյանի հանդիպումը: