30 հունվարի 2012 - 17:45 AMT
Սաֆար Միրզոև. ԵԱՀԿ ՄԽ համանախագահին փոխելու համար կանոններ գոյություն չունեն

ԵԱՀԿ ՄԽ համանախագահին փոխելու համար իրավաբանական և կանոնակարգային կանոններ գոյություն չունեն: Ինչպես հայտնում է SalamNews-ը, այդ մասին հայտարարել է միլի մեջլիսի աշխատակազմի ղեկավար Սաֆար Միրզոևը: Նա նշել է, որ համանախագահների փոփոխության հարցը բարդ հարց է: «Հնարավոր է, ժամանակին ամեն ինչ միտումնավոր է արվել, որ համանախագահներին հնարավոր չլինի փոխել»-ասել է նա

Ադրբեջանի միլի մեջլիսի փոխխոսնակ Բահար Մուրադովան իր հերթին նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ-ում 3 համանախագահների հետ մեկտեղ, ներկայացված են նաև 11 երկրներ, որոնք կարող են բարձրացնել համանախագահներին փոխելու հարցը: «Այժմ ադրբեջանական կողմը ևս դժգոհ է ՄԽ աշխատանքից, սակայն, այժմ ճիշտ չի համարում համանախագահներին փոխելը կամ կառույցը լուծարելը»:

«Մենք պետք է հասնենք նրան, որ մյուս երկրները ևս, Թուրքիայի հետ միասին, քննադատեն համանախագահն երկրներին ու ստիպեն կատարել իրենց առաքելությունը»,-ասել է նա: